ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ամառանոցի ուղղությամբ ձվեր նետելուց հետո ցուցարարներին սկսեցին բերման ենթարկել
22:20, 21.04.2021 | mamul.am
3733 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանին ոստիկանների օգնությամբ հաջողվել է մուտք գործել կառավարական առանձնատուն։ Ակցիայի ավարտին մասնակիցները ձվեր թողեցին կառավարական առնաձնատան մուտքի մոտ թողեցին իրենց հետ բերած հավկիթները, որոնք պետք է շպրտեին Փաշինյանի ավտոշարասյան ուղղությամբ. «Այս հավկիթները բերել էինք այլ բանի համար, բայց թող մնան այստեղ` որպես հիշատակ»,- ասացին քաղաքացիները:

Ցուցարարներից մի քանիսը ձվերը նետեցին պատնեշից այն կողմ՝ ամառանոցի կողմը, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել քաղաքացների, ինչի հետևանքով բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանական մեծ թվով ուժերի միջև:

Ամառանոցի ուղղությամբ ձվեր նետելուց հետո ցուցարարներին սկսեցին բերման ենթարկել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր