ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուզեցին ներս գալ, ասացի՝ ոչ, դուռը փակեցի, հետո ներխուժեցին տուն». շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին
23:42, 21.04.2021 | mamul.am
11015 | 0

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում այցելել են մի շարք բնակիչների տներ:

Այդ բնակիչներից մեկն, այսօր «Թերթ»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել դեպքից և պատմել, թե ինչպես է իշխանությունը մտել իրենց տուն. «Հարցրին՝ կարա՞նք ներս գանք, ասացի՝ ոչ: Ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում: Դուռը փակեցի, ներս մտա, տենամ էլի դուռը թակում են: Ես իրանց ասել էի՝ չեմ ընդունում, չեմ կարող ընդունել, դուռը փակեցի, եկա ներս, ասեցի՝ կգնան, երևի: Մեկ էլ տենամ, դուռը էլի ծեծում են: Հելա, տեսա էլի իրանք են՝ իրենց կուսակցությունով, ներխուժեցին տուն: Եկան ներս, նայեցին-նայեցին տանը, ասեցի՝ կներեք, հողամասից ենք եկել, մի քիչ հաց կերանք, տները թափթփված է մնացել: Նայեց-նայեց, ասեց՝ էս կարգավիճակով ո՞նց եք էստեղ մնում: Ասեցի՝ դե մեր պայմաններն էլ էսի ա: Հարցին՝ բա խի՞ չեք աշխատում, ասեցի՝ ես երեխու դաստիարակությամբ եմ զբաղված: Դրանից հետո թողին, գնացին: Մեկ էլ տենամ ցեպիտ արած իրանց անվտանգությունով էս կողմից եկան, էն կողմով թողին, գնացին»,- պատմում է շուռնուխցի կինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ուզեցին ներս գալ, ասացի՝ ոչ, դուռը փակեցի, հետո ներխուժեցին տուն». շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր