ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ համառորեն պայքարել են այդ հայտարարության համար». Թանկյան
22:00, 24.04.2021 | mamul.am
5783 | 0

Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում տեղադրել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն ու շնորհակալություն հայտնել նրան:

«Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին՝ այսօր հավուր պատշաճի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Դա չափազանց կարևոր քայլ է, բայց ընդամենը արդարության երկար ճանապարհի ուղենիշ, որը պետք է անցնի Թուրքիան: Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ համառորեն պայքարել են այդ հայտարարության համար»,-գրել է Թանկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր