ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ինդոնեզական սուզանավ է կործանվել. կա 53 զոհ
16:32, 25.04.2021 | mamul.am
7416 | 0

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պաշտոնապես հաստատել է KRI Nanggala 402 սուզանավի կործանման լուրը: Նշենք, որ սուզանավում եղել է 53 նավաստի: Այն կործանվել է Բալի ծովում: Նախագահը խորին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սուզանավի թթվածինը վերջացել է ապրիլի 24-ին, տեղի ժամանակով 03:00-ին (Երևանի ժամանակով ապրիլի 24-ին, 00:00-ին): Ժամեր անց այն հայտնաբերվել է ծովի հատակին՝ 850 մ խորության վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր