ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Լոս Անջելեսում հայտարարել են «Օսկար»-ի հաղթողներին
11:04, 26.04.2021 | mamul.am
6948 | 0

Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունը: «Քոչվորների երկիր» ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Կինոնկարի ռեժիսոր Քլոե Չժաոն և գլխավոր դերակատար Ֆրենսիս Մաքդորմանդը նույնպես արժանացել են «Օսկարի»:
Լավագույն դերասան է ճանաչվել Էնթոնի Հոփքինսը, ով խաղացել է «Հայրը» ֆիլմում։ Բրիտանացի դերասան Դենիել Քալույան արձանիկ է ստացել «Հուդան և Սև Մեսիան» ֆիլմում՝ տղամարդու 2-րդ պլանի լավագույն դերակատարման համար:
«2-րդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել 73-ամյա կորեուհի Յուն Յո Չժոնը, ով խաղացել է «Մինարի» ֆիլմում:
Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել դանիացի ռեժիսոր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկը» ֆիլմը: Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոգի» մուլտֆիլմը։
«Լավագույն ինքնատիպ սցենարի» համար մրցանակ է ստացել բրիտանացի դերասանուհի և ռեժիսոր Էմիրալդ Ֆենելը՝ «Հույս տվող աղջիկը» ֆիլմի սցենարի համար:
Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակների հանձնման 93-րդ արարողությունը տեղի է ունեցել միանգամից մի քանի վայրում:

Լոս Անջելեսում հայտարարել են «Օսկար»-ի հաղթողներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր