ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մարդկանց մի խումբ, հավանաբար, կմահանա». Մասքը՝ դեպի Մարս առաքելության մասին
22:28, 26.04.2021 | mamul.am
9945 | 0

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը խոստովանել է, որ «մի խումբ մարդիկ, հավանաբար, կմահանան» դեպի Մարս առաքելության ընթացքում: Գործարարի հայտարարությունը, որը նա արել է X Prize Foundation-ի հիմնադիր Փիթեր Դիամանդիսին տված հարցազրույցում, ներկայացնում է Fox Business-ը:
Մասքի խոսքով՝ առաքելության ընթացքում «դուք կարող եք մահանալ, անհարմար կլինի և, հավանաբար, լավ սնունդ չի լինի»: Նրա կարծիքով՝ դեպի Մարս թռիչքի հրավերի մեջ պետք է նշվի, որ «դժվարին և վտանգավոր ճանապարհորդություն է սպասվում, որից հետո կարող եք ողջ չվերադառնալ»:
Մասքը վստահ է, որ Մարսի վրա առաջին մարդիկ պետք է լինեն կամավորներ, որոնց «հիանալի արկած» է սպասվում:
«Դա բոլորի համար չէ»,- ընդգծել է նա։
Դեկտեմբերին Մասքը կանխատեսել էր, որ իր ընկերությունը Մարսի վրա մարդկանց կհասցնի մինչև 2026 թվականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր