Ինդոնեզիայի ոստիկանությունը որոնում է 2 ռուսների, ովքեր մեծահասակների համար նախատեսված տեսահոլովակ են նկարահանել ինդոնեզիացիաների համար սրբազան համարվող Բատուր հրաբխի գագաթին: Տեսահոլովակը հրապարակվել է մեծահասակների համար նախատեսված հայտնի կայքերից մեկում, որտեղ էլ այն նկատել են տեղացիներն ու աղմուկ բարձրացրել: Հայտնի է, որ տեսանյութը հրապարակվել է ավելի քանի 1 տարի առաջ: Այժմ իրավապահները փորձում են պարզել՝ արդյո՞ք ռուսները դեռ գտնվում են Ինդոնեզիայի տարածքում: Ըստ ռուսական լրատվամիջոցների, տեսանյութում նկարահանված կինը ռուս հայտնի պոռնոդերասանուհի MihaNika69-ն է, տղամարդը՝ նրա զուգընկեր Միխայիլը: Նրանք ՌԴ Յարոսլավսկի մարզի Ռիբանսկ քաղաքից են: Բատուր հրաբխի բարձրությունը 1,7 կիլոմետր է, այն երկրի տեսարժան վայրերից է և զբոսաշրջիկների շրջանում լայն տարածում ունի: |