ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Սուդանը դադարեցնում է Ռուսաստանի հետ ռազմածովային բազա ստեղծելու մասին համաձայնագիրը
22:48, 28.04.2021 | mamul.am
6681 | 0

Սուդանը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմածովային բազա ստեղծելու մասին համաձայնագիրը: Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, համաձայնագիրը Ռուսաստանն ստորագրել է նախորդ ռեժիմի հետ: Այժմ այն կասեցված է, քանի դեռ չի հաստատվել օրենսդիրի կողմից:

Հիշեցնենք, որ Սուդանի տարածքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար լոգիստիկ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիրը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերին:

Պայմանագիրը նախատեսված էր 25 տարի ժամկետով՝ 10 տարի ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր