ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+15 °C
Բլինքենը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական ռազմական տեխնիկայից
11:24, 29.04.2021 | mamul.am
6125 | 0

ԱՄՆ-ը Թուրքիային և օտարերկրյա այլ դաշնակիցներին ու գործընկերներին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանից զենքի և ռազմական տեխնիկայի հետագա գնումներից։ Այս մասին լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված իրավիճակը:

«Հուսով եմ, որ (C-400-ի շուրջ) մենք (Վաշինգթոնն ու Անկարան) կկարողանանք առաջ շարժվելու ճանապարհ գտնել: Սակայն շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան և բոլոր դաշնակիցներն ու գործընկերները (ԱՄՆ) խուսափեն ռուսական սպառազինության հետագա ձեռքբերումից, ներառյալ լրացուցիչ C-400 համալիրները, ինչը Ռուսաստանին եկամուտ, հասանելիություն և ազդեցություն է տալիս»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր