ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԱԺ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
11:56, 03.05.2021 | mamul.am
2880 | 0

ԱԺ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: Իշխող խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները, ըստ պայմանավորվածության, թեկնածություն չեն առաջադրելու:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտարարել էր ապրիլի 25-ին:

ԱԺ հատուկ նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր