ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումը
11:28, 03.05.2021 | mamul.am
2738 | 0

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 3-ին գումարած նիստի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր:

Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: Հետաձգման պատճառներից մեկն այն է, որ առաջիկա նիստի օրակարգը բավականին հագեցած է, իսկ նշված նախագիծն առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի:

Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում տեղ գտած որոշ առաջարկներ իրացնելու, բովանդակությանը վերաբերող քննարկումների անհրաժեշտություն կա: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին:

Հանձնաժողովն ընդունեց առաջարկությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր