ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող պատմի 2015թ. աշնան և 2016թ. ձմռան իրադարձությունները». Փաշինյան
12:28, 03.05.2021 | mamul.am
5343 | 0

«Նայում էի Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ հատկապես արտաքին գործընթացների, ԼՂ շուրջ բանակցային գործընթացի հետ կապված ու արձանագրեցի մի շարք մեղադրանքներ՝ Ձեր ու Ձեր իշխանության ուղղությամբ բանակցային գործընթացը խաթարելու մասով»,- ԱԺ-ում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Փաշինյանը նշեց, որ «մերժվածի հարցազրույցը լավ առիթ ու հնարավորություն է, որպեսզի բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք»: «Ձեր նշած անձն իր հարցազրույցում, խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պետք է նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը: Չգիտեմ՝ նախկինում եզրույթն օգտագործվել է, թե ոչ, բայց կարծեմ նախորդ իմ ելույթում էդ թեմային մի փոքր անդրադարձել եմ ու ենթադրում եմ՝ ռեակցիան էդտեղից է: Երբ կանցնեն տարիներ ու կբացվեն բանակցային փաստաթղթեր, կիմանանք, որ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից իմանում ենք, որ որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը նշված չէ՝ որտեղ պիտի լինի, բայց նշված է, որ ԼՂ բնակչության ազատ կամարտահայտում պիտի լինի: Կանցնեն տարիներ ու կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ»: Շարունակելով՝ Փաշինյանն ասաց. «Միտք ա առաջ տարվում, որ ես գիտեի, որ եթե բանակցողը փոխվի, բանակցային տրամաբանությունը ևս կփոխվի: Կանցնեն տարիներ ու կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը ու կպարզենք, որ բանակցային բովանդակությունը ծռվել է 2015-ի աշնանը-2016-ի ձմռանը: Եթե Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, թող պատմի 2015թ. աշնան և 2016թ. ձմռան իրրադարձությունները, որից հետո եկել է 2016-ի գարունը, եղել է ապրիլի 2. էդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր