ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին». Ադամ Շիֆ
22:28, 04.05.2021 | mamul.am
5010 | 0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Բեննեթ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ մարդու իրավունքի կոպիտ խախտումներին:

«Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում մարդու իրավունքների լուրջ ու կոպիտ խախտումների համար: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունների մասին զեկույցները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի անտեսման մասին:

Մինչ մենք աշխատում ենք դեռևս գերեվարված ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, ԱՄՆ-ը պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի և նրանց դեմ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և դադարեցնի ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող չարձագանքել Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին:

Սիրտս կտոր-կտոր է լինում այս 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար: Ես մշտապես նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Մշտապես»,- գրել է Շիֆը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր