ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին․ «Իրավունք»
09:24, 05.05.2021 | mamul.am
6010 | 0

«Իրավունք» թերթը գրում է. «Երևան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռու­սական խաղաղապահ պահակակետե­րում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառ­ման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողու­թյան տակ:

Խաղաղապահները կանգ­նեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց և բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահա­կակետում առհասարակ ստուգումներ չեն անում:

Արցախցիներն ասում են, որ այդ «պոստում» մեքենաների զննումը հղի է միջադեպերով, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ադրբեջանցիները ռեպլիկներ են արձակել, և ընտանիքով երթևեկող տղամարդկանց մի կերպ են սանձել ռուս խաղաղապահները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր