ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կարծում եմ՝ զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կլինեն հանրությանը»․ Անդրանիկ Քոչարյան
12:16, 05.05.2021 | mamul.am
2746 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Քիչ առաջ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ավարտել է իր ելույթը։

«Երբ եղավ եզրակացություն, որ խնդիր ունենք գաղտնիության հետ, այստեղ իմ ցանկությունները մղվեցին հետին պլան․ մենք շարժվում ենք «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջով»,- ասաց Քոչարյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ քննարկումը փակ ձևաչափով անցկացվեց, մինչդեռ հանձնաժողովի նախագահը խոստացել էր, որ կլինեն բացահայտումներ։

«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կլինեն հանրությանը»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր