ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է գաղտնազերծվի»․ Էդմոն Մարուքյան
14:20, 05.05.2021 | mamul.am
1818 | 0

«Զեկույցը պետք է գաղտնազերծվի, որ դառնա հանրության հարստությունը, վերջինն էլ իմանա, թե ինչ ա եղել, և ովքեր են մեղավոր»,- այսօր՝ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հանրությունը պետք է նաև տեսնի` արդյոք այդ մեղավորները պատժվե՞լ են, թե՞ ոչ, մեղավորներից նրանք, ովքեր իշխանությանը դեմ են կամ իշխանության հետ են, ինչ-որ քրեական գործով անցնո՞ւմ են, թե՞ ոչ»,- հավելեց Մարուքյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր