ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
15:48, 05.05.2021 | mamul.am
2913 | 0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Զարգանում են միջխորհրդարանական կապերը (Ռուսաստանի և Հայաստանի)։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,-ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր