ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արավուսի տարածքում ադրբեջանցի զինվորները բռնության են ենթարկել մեր քաղաքացուն»․ Գրիգորյանը՝ Հարությունյանին
17:01, 05.05.2021 | mamul.am
1886 | 0

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը անդրադարձավ Սյունիքի մարզի Արավուս համայնքում տեղի ունեցած միջադեպին։

«Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական ներկա դիրքերից 50 մետր այս կողմ, այսինքն՝ Արավուսի տարածքում․ ադրբեջանցի 3 զինվորներ բռնության ենթարկել մեր քաղաքացուն»,- ասաց պատգամավորը, ապա պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին հարցրեց, թե ինչ է արվում նման դեպքերը բացառելու ուղղությամբ։

«Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին և այնտեղ քաշքշուկ է տեղի ունեցել, որը հարթվել է»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։

Հարությունյանի հավաստմամբ՝ անկախ Հայաստանի սահմանները հստակ պահպանվում են։

«Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են և հակառակը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունը և վերահսկողություն»,- հավելեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նման հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ։

«Նույն միջադեպերը լինում են իրանց հետ, և կարող է ավելի շատ»,- նկատեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր