ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը դատի է տվել Ռուստամ Բադասյանին
19:58, 05.05.2021 | mamul.am
2288 | 0

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Վահան Մարգարյանը դատի է տվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մարգարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 28.02.2020թ. թիվ 76-Ա հրամանը, որով իրեն ազատել են պաշտոնից: Բացի այդ, նա պահանջում է դրամական փոխհատուցում՝ չվճարված աշխատավարձի չափով, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար՝ 02.03.2020 թվականից մինչեւ նախկին պաշտոնում վերականգնումը:
Հայցը ներկայացվել է մայիսի 4-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր