ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքով ձերբակալվել է ծառայակիցը
21:20, 05.05.2021 | mamul.am
3302 | 0

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր