ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կապիտուլյացիոն վարչակարգի կամակատարները «լկտի սուտ է» ոճի մի խղճուկ «հերքումի զդաչի» են տարածել». Էդգար Էլբակյան
22:28, 05.05.2021 | mamul.am
2670 | 0

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլյացիոն վարչակարգի կամակատարները «լկտի սուտ է» ոճի մի խղճուկ «հերքումի զդաչի» են տարածել՝ կապված Սյունիքի Սև լճի՝ թշնամու կողմից ռազմակալման մասին իմ գրառման հետ։ Ամբողջ խղճուկությունն այն է, որ պնդում են, թե «ամեն կողմ վերահսկում է լճի իր հատվածը»՝ լռելով այն մասին, թե ում հատվածը որտեղից է սկսվում ու վերջանում։ Էժան մանիպուլյացիան շարունակվում է «որևէ տարածք Սև լիճ արգելավայրում չի զիջվել» հատվածով. լճի ու արգելավայրի կադաստրային սահմանները կարող են տարբեր լինել։ Իսկ հետո, հղում անելով իր ստորաբաժանումը ջանադրաբար Լալա թափայում ոչնչացրած կորպուսի հրամանատարին, ասվում է, թե ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը կեղծ է։ Սա արդեն խղճուկության վերջին արարն է։
Եթե մինչև այս «հերքում» կոչվածը մի փոքր կասկած կարող էր լինել գրածիս ճշմարտացիության մեջ, ապա «լկտիսուտէական» ոճի այս գրությունը վերջնական փարատեց բոլոր կասկածները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր