ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վախեցնում են, թե Թուրքիան կգրավի ՀՀ-ն, և առաջարկում ՌԴ-ի կազմ մտնել՝ որպես փրկություն». Շահեն Հարությունյան
23:28, 05.05.2021 | mamul.am
4126 | 0

«Շանթ Դաշինք» նորաստեղծ կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Արցախի հարցում ՌԴ-ի դերակատարությանը և որպես ՀՀ-ի ռազմավարական գործընկեր անգործությանը:

«Երբ որ անընդհատ նշում են՝ Արցախի հարցում Ռուսաստանը անելիք չունի, դա շատ խոցելի հարց է։ Իրականում՝ եթե ցանկություն կա դաշնակցին օգնել, վստահաբար՝ միշտ տարբերակներ կգտնվեն օգնելու։ Եվ երկրորդ՝ բազմաթիվ օրինակներ կան, որ վերաբերվում են հենց ՀՀ-ի սահմաններին, կարող ենք հիշել Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ կրակը, կարող ենք հիշել Գեղարքունիքը։ Եվ ի վերջո, ամենակարևոր խնդիրը՝ պատերազմի երրորդ, թե չորրորդ օրն էր, կհիշեք՝ թուրքական անօդաչու թռչող սարքերը հասան մինչև Աբովյան՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա, պայթեցին 4 անօդաչուներ, որտե՞ղ էր մեր հակաօդային պաշտպանության համակարգը, որ գտնվում է ՌԴ-ի հսկողության ներքո։ Դա ի՞նչ էր, եթե Արցախի հարցում ՌԴ-ն չէր կարող միջամտել, կան բազմաթիվ օրինակներ, որ հարձակումները ՀՀ-ի սահմանների դեմ էին, ի՞նչ է՝ սպասում էին, որ զո՞րք մտնի Հայաստանի տարածք»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի հապաղումը պայմանավորված էր վերջինի քաղաքական շահերով:

«Թուրքիայի հետ պայմանավորվածությունների արդյունքում նա Արցախը հանձնեց Ադրբեջանին, իսկ մյուս մասում ապահովեց իր ներկայությունը։ Ռուսաստանը, ինչպես 100 տարի առաջ Թուրքիայի հետ համատեղ կիսեցին առաջին հանրապետությունը՝ հանձնելով Թուրքիային և Ադրբեջանին, իսկ մյուս մասում հաստատելով խորհրդային կարգեր, իսկ հիմա՝ 100 տարի անց, նույնը իրականացրին Արցախում՝ մի մասը հանձնեցին Ադրբեջանին, մյուս մասում հաստատվեցին իրենք...: ՌԴ-ի վրա հույս դնելու արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Ի՞նչ է՝ մենք պետք է սպասենք, ՌԴ-ի վրա հույս դնենք և կորցնենք այլ տարածքնե՞ր ևս։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ Թուրքիան կմտնի, կօկուպացնի ամբողջ տարածաշրջանը․ դա ռուսական պրոպագանդան է վստահաբար, որպեսզի ժողովրդին ավելի ուժեղ վախի մեջ պահելով կախման մեջ գցեն ժողովրդին ՌԴ-ից։ Դա հենց այն մարդիկ են, ովքեր գտնում են այլընտրանքը՝ ՌԴ-ի կազմ մտնելու մեջ։ Այսինքն՝ ստեղծում են մի ինչ-որ վտանգ, թվացյալ վտանգ, որ Թուրքիան կարող է մտնել և գրավել ամբողջ Հայաստանը և դրա այլընտրանքը՝ փրկությունը մարդկանց առաջարկում են մտնել ՌԴ-ի կազմի մեջ»,- ընդգծել է «Շանթ Դաշինք» կուսակցության հիմնադիրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վախեցնում են, թե Թուրքիան կգրավի ՀՀ-ն, և առաջարկում ՌԴ-ի կազմ մտնել՝ որպես փրկություն». Շահեն Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր