ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Ծանր վնասվածք եմ ստացել, որը կարող է վերջակետ դնել իմ ֆուտբոլային կարիերային». Լևոն Պաչաջյան
10:16, 06.05.2021 | mamul.am
5458 | 0

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանր վնասվածք եմ ստացել, որը կարող է վերջակետ դնել իմ ֆուտբոլային կարիերային:

Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել և սպասում եմ բժիշկների ախտորոշմանը: Եթե հաստատվեն իմ կասկածները, ապա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի...

Բոլոր դեպքերում առաջ ենք նայում շատ ու շատ այլ ուղղություններով:

Հ. Գ. Սա իմ առաջին և հնարավոր է վերջին ծանր վնասվածքն է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր