ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«1650 քրգործերի քննությունից հետո կանդրադառնանք նաև դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա». Արթուր Դավթյան
12:00, 07.05.2021 | mamul.am
1470 | 0

ԱԺ-ում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին՝ դավաճանության և լրտեսության մեղադրանքով կա՞ն արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: «Նախկին զինծառայող է անցնում, շարքային չէ, բայց զինծառայող է: Դավաճանության վերաբերյալ արդեն մեկ քրեական գործ ավարտվել, ուղարկվել է դատարան, դրա մասին արդեն որոշակի հրապարակումներ արվել են: Այն քրգործերը, որոնք նախաքննության փուլում են, այս պահին ճիշտ չի լինի հրապարակել: Դեռ վաղ է, որպեսզի ես ամեն կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ: Այժմ շուրջ 1650 քրեական գործեր են քննվում, դրանց ամբողջական, հիմնական հատվածի քննության արդյունքներով, երբ մենք կունենանք իրավական գնահատականներ, կանդրադառնանք նաև դրանց ազդեցությանը պատերազմի ելքերի վրա»:

«1650 քրգործերի քննությամբ կանդրադառնանք նաև դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա». Արթուր Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր