ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.52, EUR 569.28, RUB 6.52, GBP 665.64
+31 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+32 °C
Բրիտանիայի թագավորական փոստը Փոլ ՄաքՔարթնիի պատկերով նամականիշ է թողարկել
20:25, 07.05.2021
2724 | 0

Բրիտանացի երաժիշտ Փոլ ՄաքՔարթնին ունի բազմաթիվ հիթեր, պարգևներ և նույնիսկ ասպետի կոչում։ Այժմ նախկին Beatle-ը կարող է իր մրցանակների երկար ցանկին նամականիշերի անհատական հավաքածուն ավելացնել: Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը հայտարարել է, որ ՄաքՔարթնիի և նրա ստեղծագործությունների պատկերով 12 նամականիշից բաղկացած հավաքածու կթողարկի, հաղորդում է Reuters-ը:
8 նամականիշի վրա պատկերված կլինեն երգչի ալբոմների շապիկները, մյուս 4-ի վրա՝ երաժշտի լուսանկարները։
«Փոլ ՄաքՔարթնին ռոք և փոփ-երաժշտության կենտրոնում կարևոր դերակատար է մնում, ում ժառանգությունը հսկայական է և ում աշխատանքները շարունակում են գրավել հասարակության ուշադրությունը։ Նամականիշի այս հատուկ թողարկումը հարգանքի դրսևորում է Մեծ Բրիտանիայի ամենասիրելի և հարգված երաժիշտներից մեկի նկատմամբ»,- ասված է Royal Mail-ի հայտարարության մեջ:
Royal Mail-ը հայտնել է, որ ՄաքՔարթնիի հետ աշխատել է այն նամականիշների վրա, որոնք վաճառքի կհանվեն մայիսի 28-ին, գինը կկազմի 16,20 ֆունտ (22,54 դոլար)՝ ամբողջական հավաքածուի համար:
ՄաքՔարթնին միանում է Դևիդ Բոուիին և Էլթոն Ջոնին՝ որպես միակ առանձին երաժշտական կատարողներ, որոնք ներկայացված են փոստային նամականիշերի հատուկ թողարկման մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր