ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.52, EUR 569.28, RUB 6.52, GBP 665.64
+31 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+32 °C
«Հայտնի ուժերի կողմից վարձատրվում են մարդիկ և ուժեր, որոնք մի քանի տարի առաջ հացի խնդիր ունեին»․ Լ․ Եղիազարյան
01:04, 08.05.2021
2827 | 0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնի ուժերի կողմից վարձատրվել և վարձատրվում են մարդիկ և ուժեր, որոնք մի քանի տարի առաջ հացի խնդիր ունեին, որոնք ընտանիք պահելու խնդիր ունեին:
Հեղափոխությունը հորիզոններ բացեց սրանց առաջ: Դրանցից ոմանք հայհոյելու համար առատաձեռն են վարձատրվում: Դրանք «էլիտար» վարձկաններ են, որոնք քաղաքի կենտրոնում թանկարժեք գրասենյակներ են վարձել՝ թանկարժեք կահույքով, ավտոմեքենաներ են գնել:
Գլխապտույտ «հաջողություններից» սրանք սանձարձակ ու ագրեսիվ են դարձել, սրանք պատրաստ են ցանկացած հանցագործության: Հարամ փողն այնքան է մթագնել սրանց ուղեղը, որ չեն հասկանում, որ մի օր պատասխան են տալու:
Մյուսները՝ շարքային թափթփուկները բավարարվում են թուլափայով, նույնիսկ՝ մի փոր հացով:
Ամեն ինչ իր տեղն է ընկնելու ու սրանք էլ էշ նահատակ են դառնալու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր