ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+16 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ոսկու միջազգային գինը կրկին պատմական առավելագույն արժեքների միջակայքում է»․ Լևոն Գալստյան
00:28, 08.05.2021
2321 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ոսկու միջազգային գինը կրկին պատմական առավելագույն արժեքների միջակայքում է։ Տրոյական մեկ ունցիա ոսկին (31.1 գրամ) այս պահին գնահատվում է 1830 ԱՄՆ դոլար։ Հայաստանից տարեկան արտահանվում է մոտ 6 տոննա ոսկի, բայց մենք՝ որպես պետություն, չունենք ոսկու միջազգային պահուստ։ 2003թ-ի վերջին Կենտրոնական բանկը վաճառեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը, որն այդ պահին կազմում էր 1,4 տոննա։ Դա գնահատվեց 17,8 միլիոն դոլար։ Այսօր այդ նույն քանակի ոսկին կարժենար մոտ 73 միլիոն դոլար։ Բայց այսօր մենք, ցավոք, չունենք ոսկու պահուստներ։ Ցավոք, չունենք նաև ժողովրդին պատկանող ընդերքից հանվող ոսկու վրա որևէ իրավունքներ, քանի որ այդ նույն տարիների ընթացքում բոլոր ոսկու հանքավայրերի շահագործման իրավունքները 100 տոկոսով փոխանցվեցին մասնավոր ընկերություններին։ Սոթքի, Մեղրաձորի, Կապանի, Թուխ-Մանուկի, Լիճքվազ Թեյի, Մղարթի, Արմանիսի և մյուս հանքերի ոսկին հիմնականում հարստացրեց որոշ տեղական և միջազգային շրջանակների՝ մեզ թողնելով աղտոտված կենսատարածքներ, պետական գանձարան ու համայնքներին շպրտվող փշրանքներ։
Շատերն այսօր մոռացել են այս ամենի հեղինակներին ու այդ գործարքներն անողների պարզամիտ հիմնավորումները։ Երբ իրենց տնտեսագիտական մտքի գիգանտներ համարող կառավարիչները կանխագուշակում էին, որ մետաղների միջազգային գները կնվազեն ու պետք է շատապ ազատվել ոսկուց և վաճառել բոլոր լեռնահանքային ձեռնարկությունները։ Իսկ ոսկին թանկացավ 6-7 անգամ։ Նույնը տեղի ունեցավ նաև գրեթե բոլոր այլ մետաղների դեպքում։ Բայց այդ մարդիկ հիմա էլ են շարունակում կանխատեսումներ անել ու պետությանն ու ժողովրդին փրկելու մասին խոսել։
Իսկ 2018թ-ի մայիսից հետո ապիկար, ապաշնորհ նոր Կառավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չուզեց որևէ լուրջ քայլ անել այս ոլորտի հարցերն ի շահ պետության լուծելու ուղղությամբ ու ձախողեց ամեն ինչ՝ հավասարվելով նախորդ համակարգին, իսկ արտաքին անվտանգային առումով ընդհանրապես աղետի դուռը բերեց մեզ բոլորիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր