Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի' մի բուռ հայություն, չբարձրաձայնել այլևս չի ստացվում. թվում էր, թե արցախյան երեք հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու գաղափարը ոգևորությամբ էր ընդունվել բոլորի կողմից, սակայն, որոշ շրջանակներում անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց որդուս՝ Ալբերտի հավաքական կերպարի ընտրությունը՝որպես այդ եռակոթողում Արցախյան երրորդ պատերազմը մարմնավորող անձ։ Այն որակավորվեց որպես կողմնակալ վերաբերմունք, մեղադրական և չարամիտ խոսակցություններ հասցեագրվեցին ինձ, գրավոր բողոքներեր ուղղվեցին համապատասխան կառույցներ։ Նախորդ օրերին էլ հերոսածին մի խումբ մայրեր, իրենց ակնհայտ անհամաձայնությամբ քննարկումներ ծավալեցին ինձ հետ՝ հուշակոթողում Ալբերտի կերպարի ընտրությունը կրկին անգամ վիճարկելով։ Ու Ալբերտի մայրը, ով երբեք չէր միջամտում այս գործընթացներին, խնդրահարույց այս հանգամանքներում գուցե էմոցիոնալ որոշում է կայացրել, բայց խիստ դեմ է Ալբերտին այդ հուշարձանում ներառելուն։ |