ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+20 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Տեր-Պետրոսյանը և իր գլխավորած քաղաքական ուժը մի շատ կարևոր դեր ստանձնեցին նոյեմբերի 9-ից հետո»․ Ի․ Աբգարյան
00:44, 08.05.2021
3381 | 0

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեր֊Պետրոսյանը մակրո պետական գործիչ ա: Նրան հնարավոր չի հասկանալ միկրո տեսանկյունից:
Ինքը Հայաստանը տեսնում ա աշխարհում իր տեղով և հայտնված վիճակով, գնահատում ա արտաքին ռիսկերը, նայում ա հինգ, տաս տարի առաջ:
Մեր հասարակությունը, ցավոք նաև քաղաքական ուժերի մեծ մասը, միկրո տեսադաշտ ու աշխատանքային դաշտ են տեսնում, այդ տեսանկյունից էլ դատողություններ անում՝ դրանով իսկ ավելի մատչելի ու հասկանալի լինելով լայն զանգվածներին:
Տեր-Պետրոսյանը պետության պատմության գրող ա և իր անձի ընկալումը, փիարը իրեն բացարձակ չի հետաքրքրել ու հետաքրքրում, դրա համար էլ չի փորձել հաճոյացող, մեծամասնության սրտի լարերին համահունչ ճառեր ասել: Ասել ա այն, ինչ տեսել ա, վերլուծել՝ չվախենալով քարկոծված լինելուց:
Ես կարող եմ նրա հետ համամիտ լինել կամ չլինել, բայց գնահատում եմ ժողովրդի հետ անկեղծ խոսակցություն վարելու իր ոճը:
Շատ ավելի զզվելի ա ինձ համար, երբ ասում են այն, ինչը կողջունվի, ռազմահայրենասեր խաղում, աքլորանում, բայց փաստացի լրիվ այլ բան անում:
Նոյեմբերի 9-ից, շատերդ կհիշեք, ես համախմբման, ամեն ներքին բան մի կողմ դնելու կոչ էի անում: Ինձ չէին հասկանում նաև ՀԱԿ-ի ֆրենդներս: Ճիշտ է, ես ոչ թե «բոլորով ընդդեմ Իմ քայլի» էի կոչ անում համախմբվել, այլ բոլորով նստեցնել ԻՔ-ին սեղանի շուրջ և հետագայի հարցերը քննարկել: Որ չունենայինք այն ցնցումներով ու սթրեսներով, ատելությամբ ու ագրեսիայով լցված կես տարին, որն ապրեց պատերազմից ցնցված և հյուծված մեր ժողովուրդը:
Ես կասկած չունեմ, որ Առաջին նախագահի մտահոգությունը պետականությունն է և հետագա զարգացումները: Բայց, իմ սուբյեկտիվ կարծիքով, նա կամ գիտի, թե ինչ սցենար է իրականացվում և փորձում է խանգարել, կամ էլ գերագնահատում է մեր քաղաքական դաշտի պետականամետությունը:
Տեր-Պետրոսյանը և իր գլխավորած քաղաքական ուժը մի շատ կարևոր դեր ստանձնեցին նոյեմբերի 9-ից հետո՝ թույլ չտալ ներքին արյունահեղություն, քաղաքացիական պատերազմ:
Այն վտանգը, որը կախված էր մեր երկրի գլխին նոյեմբերին, գուցե ոչ բավարար խորապես ենք գիտակցում:
Եվ վերջում ... եթե ես լինեի Արցախյան հաղթանակած պատերազմի ժամանակաշրջանում երկրի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության՝ տարբեր ուղղություններով առաջին դիվանագիտական կամուրջներ գցողը, ապա, տեսնելով այն, ինչ ունեցանք, երևի խելագարվեի ...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր