Ֆրանսիական Valeurs actuelles շաբաթաթերթը հրապարակել է ֆրանսիացի զինվորականների ուղերձը, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն պաշտոնաթող գեներալների` երկրի իշխանություններին հղած բաց նամակի: Նամակի հեղինակները, որոնց անունները չեն նշվում, դատապարտել են Ֆրանսիայի իշխանությունների արձագանքը պաշտոնաթող գեներալների նամակին, որոնք հայտարարել են երկրում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին՝ կապված իսլամիստների և ավազակախմբերի հետ: «Նրանց վերաբերվել են որպես ապստամբների, երբ նրանց միակ մեղքը սերն է իրենց երկրի հանդեպ: Մենք մեր քաղաքներում և գյուղերում բռնություն ենք տեսնում. մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և նրա պատմության նկատմամբ ատելությունը սովորական է դառնում»,- ասված է նամակում։ |