ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Իսկ թե ինչու ես Վերմիշյանին տեղավորել ՔԿՀ-ում, պարտադիր կհանրայնացնեմ». Ալեքսանդր Կոչուբաև
11:20, 10.05.2021 | mamul.am
8881 | 0

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջությամբ ծանոթացա ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մեղադրական եզրակացությանը և գործի նյութերին։

Ինչպես միշտ, «ՀՀ ԱԱԾ» փակ բաժնետիրական ընկերությունն իր դեգեներատ բարձունքի վրա էր։

Միանշանակ է, որ Վահագն Վերմիշյանի քրեական հետապնդումն ակնհայտ քաղաքական է, իսկ մեղադրական եզրակացությունը և քրեական գործի նյութերն իրավական անգրագիտության լավագույն օրինակներից են, որոնք հետագայում կարելի է ուսումնական նպատակներով օգտագործել՝ ուսանողներին բացատրելու համար, թե ինչպիսին չպետք է լինի քրեական գործի փաստաթղթավորումը։ Ըստ էության՝ ՀՀ ԱԱԾ ՓԲԸ աշխատակիցների համար միակ ելակետը եղել է ՀՀ գլխավոր ռուպրի ցանկասիրությունը, ոչ թե քրեական գործով ձեռք բերված տեղեկությունները։

Խախտումներն այնքան շատ են, որ դրանք մեկ հրապարակման մեջ տեղավորելն անհնար է, ինչով պայմանավորված պարբերաբար կխոսեմ դրանց մասին։

Նիկո՛լ Փաշինյան, հատուկ կոչ ունեմ քեզ․ դադարեցրո՛ւ այս ցիրկը։ Այո՛, ճիշտ է դու ծաղրածու ես, բայց մենք քեզ հանդիսատես չենք պատրաստվում դառնալ։ Իսկ թե ինչի ես իրականում պարոն Վերմիշյանին տեղավորել ՔԿՀ-ում, կհանրայնացնեմ, պարտադիր կհանրայնացնեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր