ՀՀ Ազգային ժողովն այսօր կայացած հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 1–ը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, ձեռնպահ` 76–ը, կողմ` 1–ը։ Իրավունքի ուժով ԱԺ֊ն արձակվեց։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից: Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում: |