ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանական բարբարոսությունները շարունակվում են». Վահե Էնֆիաջյան
15:32, 10.05.2021 | mamul.am
7044 | 0

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական բարբարոսություններն ու պղծման բազում դրսևորումները շարունակվում են։

Երեկ մամուլը գրեց, որ Շուշի տանող ճանապարհների կառուցապատման համար օգտագործվում են հայկական տապանաքարեր։

Երևույթը բնորոշ է վայրենի, արժեհամակարգ չունեցող ու մարդկային որակումներից հեռու ցեղախմբերին։

Անշուշտ հիմքում հայատյաց քաղաքականությունն է։

Այս ամենին զուգահեռ մենք գիտենք, որ Հայաստանի որոշ հատվածներում, որոնք հիմնականում սահմանամերձ են եղել Խորհրդային Ադրբեջանի տարածքին, առկա են ադրբեջանական լքված գերեզմաններ, սակայն դրանք երբեք չեն պղծվել, երբեք չեն վնասվել ու ավիրվել։

Դա գիտենք մենք, սակայն պետք է տարատեսակ հարթակներում տեսանելի լինի նաև միջազգային հանրության համար, ազգերից ու քաղաքացիներից մինչև միջազգային կառույցներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր