ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երևանում ծառ կտրողների ինքնությունը հայտնի է. նրանցից մեկը հարվածել էր ոստիկանություն ահազանգած կնոջը
19:28, 10.05.2021 | mamul.am
3003 | 0

Մայիսի 7-ի գիշերը 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ ծառեր են կտրում:

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով նշված հասցե մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձինք կանաչապատ տարածքում ապօրինի հատել են 4 թեղի, իսկ երբ տարածքի բնակչուհիներից մեկը նախատել էր, ծառ հատողներից մեկը մոտենալով նրան՝ խփել էր ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք և վնասել էր կնոջ բջջային հեռախոսը:

Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարյան փողոցի 26 և 34 տարեկան երկու բնակիչ, նշված վայրում վագոն-տնակ տեղադրելու նպատակով, էլեկտրական սղոցով ապօրինի հատել են 4 թեղի, իսկ դիտողություն արած բնակչուհու ձեռքին խփել և հեռախոսը վնասել էր 34-ամյա տղամարդը:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր