ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.52, EUR 569.28, RUB 6.52, GBP 665.64
+28 °C, +21 °C ... +37 °C Վաղը`+31 °C
«Հռետորական հարց՝ ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին». Արսեն Ջուլֆալակյան
10:44, 11.05.2021
12008 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հռետորական հարց՝ ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։

Եթե հունիսի 20-ի, այսպես կոչված, ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն...

Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում, չեն օգնում... Մտածենք։ Դեռ 40 օր ունենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր