ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին
20:32, 11.05.2021 | mamul.am
3305 | 0

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնի զրպարտիչ, հայտնի իրավախախտ «Իմ իրավապաշտպանը» իրեն անվանակոչած ՀԿ նախագահ հռչակված Քրիստ Հովսեփյանը, ով աչքի էր ընկել հանրաքվեի ընթացքում ՈՉ-ի կողմի անդամներին զրպարտելով և ամենատարբեր մարդկանց նկատմամբ սուտ մատնություն կատարելով, չի փոխել իր կարմիր կաշին։
Այս երևույթը մնալով հավատարիմ իր ոչ բարոյական կերպարին՝ մայիսի 9-ին զրպարտչությամբ սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ։
Վերոգրյալի առթիվ ՀՀ գլխավոր դատախազին եմ ուղարկել հաղորդում հանցագործության մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր