ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հայկ Մարության, Երևանի քաղաքացիները սպասում են քաղաքապետի արձագանքին»․ Անի Խաչատրյան
22:28, 11.05.2021 | mamul.am
6468 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած «փողոցային հաշիվ մաքրելը» շատ նման է տարիներ ի վեր Հայաստանում ձևավորված ուժի միջոցով հարցեր լուծելու մշակույթին: Այսօր մեր ազգն իրավունք չունի այսքան կորուստներից հետո ու կանգնած լինելով այսքան խնդիրների դեմ, թույլ տա իրեն, որ նույնիսկ քաղաքացիներն իրար մեջ առաջացած խնդիրները լուծեն վայրենի ցեղերի դաժան ու անտրամաբանական մեթոդներով, նամանավանդ, նման բան չպիտի տեղի ունենա պետական մարմինների շրջանակներում։ Այսօր Հայ ազգի հոգեվիճակը անհրաժեշտություն ունի տեսնելու, որ պետական մարմիններում աշխատում են գիտակից և պատասխանատվություն ունեցող մարդիկ, այդ իսկ պատճառով, այսօրվա միջադեպի պատասխանատուները և մեղավորները պետք է կրեն պատիժ՝ օրենքի ողջ ուժով:
Ձեռնամարտի մասնակիցներից ոմանց անդրադարձ ունեցել եմ, զգուշացրել եմ, բայց լսող չկար.....
Հ.Գ. Հայկ Մարության, Երևանի քաղաքացիները սպասում են քաղաքապետի արձագանքին:
Լուսանկարներն այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած ծեծկռտուքից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր