Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական, այսպես ասած, սահմանի մասին, մի օգտագործեք պետական սահման տերմինը։
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պետական սահման չունեն, չկա մի փաստաթուղթ, որտեղ կերևա այդ սահմանը, ուստի մի լեգիտիմացրեք Բաքվի բռնապետի բաղձալի երազանքը։ Սահմանազատումը բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները մեկ օրվա, կամ մեկ ամսվա գործ չեն, առավել ևս մեկ ինչ-որ խմբի գործ չէ։ Խնդրում եմ, ուշադիր եղեք, երբ այդ տեսակ թեմաներից եք խոսում»։