ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պետական սահման չունեն». ռազմագետ
02:12, 13.05.2021 | mamul.am
4463 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական, այսպես ասած, սահմանի մասին, մի օգտագործեք պետական սահման տերմինը։
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պետական սահման չունեն, չկա մի փաստաթուղթ, որտեղ կերևա այդ սահմանը, ուստի մի լեգիտիմացրեք Բաքվի բռնապետի բաղձալի երազանքը։ Սահմանազատումը բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները մեկ օրվա, կամ մեկ ամսվա գործ չեն, առավել ևս մեկ ինչ-որ խմբի գործ չէ։ Խնդրում եմ, ուշադիր եղեք, երբ այդ տեսակ թեմաներից եք խոսում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր