ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.30, EUR 583.77, RUB 6.76, GBP 686.02
+23 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+36 °C
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց են ունեցել
21:36, 12.05.2021
3151 | 0

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում տիրող իրավիճակը։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ խոսել էր նաև ապրիլի 24-ին։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր