ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սրանք պետք է գնան, հակառակ դեպքում՝ մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու»․ Տիգրան Աբրահամյան
21:20, 14.05.2021 | mamul.am
2466 | 0

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում, հպարտորեն հայտարարում էր, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում քննարկում են բանակը կրճատելու հարցը։
5 տարի մեկ եռամսյա հավաքներ, բարեփոխումներ... կարճ ասած, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Չգիտեմ, թե արդեն որերորդ անգամ կրկնում եմ, բայց բոլոր պետք է հասկանան՝ սա միայն սյունեցիների կամ Գեղարքունիկի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չի, երեկ Արցախում, այսօր՝ Հայաստանում, դրված է մեզանից յուրաքանչյուրի կյանքի հարցը։
Գործող իշխանությունները վաղուց իրենց սպառել են, դա ցույց տվեց պատերազմը, ցույց տվեց հետպատերազմական գործընթացները, պարզ է նաև վերջին օրերի պրոցեսների տրամաբանության ներքո։
Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր