ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 518.61, EUR 630.16, RUB 7.24, GBP 733.68
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հիմա Ալիևը, Բաքվում նստած, ասում ա՝ 1 կմ առաջ եմ գնում, էս երկիրն ալեկոծվում ա»․ Արման Եղոյան
22:00, 14.05.2021
6718 | 0

«Եկեք բոլորս մեզ հարց տանք՝ կարո՞ղ ենք մենք մեզ թույլ տալ, որ Ադրբեջանը միջամտի Հայաստանի ներքաղաքական կյանքին»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Որևէ հայ կարո՞ղ է թույլ տալ իր գործողություններով, որ Ադրբեջանի նախագահի գործողություններն ազդեն Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա: Դա նորմա՞լ է, հայրենասիրակա՞ն է: Հիմա Ալիևը, Բաքվում նստած, ասում ա՝ 1 կմ առաջ եմ գնում, էս երկիրն ալեկոծվում ա, իշխանությունների դեմ են բոլորը դուրս գալիս, քաղաքական բախումներ են սկսվում․․․ »,- նկատեց պատգամավորը։
«Սենց հարցերը լուծելու համար անպայմա՞ն ա, որ թույլ տանք էդ մարդուն, պուլտով նստած, ասի՝ դե եթե տենց ա, վաղն էլ մի ուրիշ բան փորձեմ անել․․․ Էդ մարդը խոսնակի կարիք էլ չունի, ոչ էլ պրոպագանդիստական մեքենայի: Մեր բոլոր լրատվականները տարածում են՝ Ալիևը սենց ա ասել․․․ Հայոց հարցը սարքիք․․․»,-ասաց Եղոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր