«Ստեղ պատգամավորներ կան, որոնք չգիտես՝ ոնց են հայտնվել ստեղ էս օսլայած հոգիներով քամելեոնները․․․»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«էկել ստեղ, ասում են՝ չմոռանաք, թե ովքեր են Արցախը հանձնել: Տո՛ Արցախը որ հանձնվեր, բա կռիվ կլինե՞ր: Հիմա եթե մենք Սյունիքում մի բան հանձնեինք, բա էս դեպքը կլինե՞ր: Բա չի հանձնվում, չէ,՞ էդ անտերը, որ մտել ա․․․ Չեք հասկանո՞ւմ էդքան բանը։ Ինչի՞ ա մտել ուժով, որովհետև ուրիշ ձև չի կարում ստանա ու ուժով էլ չի ստանալու: Պարզ չի՞ էդ ամեն ինչը»,- ասաց պատգամավորը: