ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
#YouTube-ը հունիսի 1-ից գովազդներ կտեղադրի բոլոր տեսանյութերում
14:25, 22.05.2021 | mamul.am
8575 | 0

YouTube-ը կսկսի գովազդներ տեղադրել հարթակում հրապարակված բոլոր տեսանյութերում: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում: Նորամուծությունն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Ներկայում գովազդները տեղադրված են այն տեսանյութերում, որոնք հրապարակած օգտատերերը միացած են գործընկերության ծրագրին: Վերջինին միանալու համար պետք է բավարարել երկու նախապայման՝ բաժանորդների թիվը պետք է լինի առնվազն 1000, իսկ տարեկան դիտումների ընդհանուր ժամանակը՝ 4000 ժամ:

Բացի այդ, ԱՄՆ-ից դուրս բնակվող կոնտենտի բոլոր հեղինակների եկամուտները կսկսեն համարվել ռոյալթի և կհարկվեն ԱՄՆ օրենսդրության համաձայն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր