ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով»․ ԵԱՀԿ նախագահ
11:15, 28.05.2021 | mamul.am
7573 | 0

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով: Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: ԵԱՀԿ-ը պատրաստ է աջակցել և վստահություն հաստատող միջոցներ ձեռնարկել՝ երկխոսությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար»,- նշել է Լինդեն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր