ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխությունը հետաձգվել է
17:40, 28.05.2021 | mamul.am
6698 | 0

«Օսկար-2022» կինոմրցանակի հանձնումը հետաձգվել է 1 ամսով։ Փետրվարի 27-ի փոխարեն այն կանցկացվի մարտի 27-ին, հաղորդվում է կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի կայքում:
Հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կտևի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Ժապավենները պետք է թողարկված լինեն 2021թ․-ի մարտի 1-ից մինչև 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը։
2020-ի սեպտեմբերին հաղորդվել էր, որ «Օսկարի» համար ֆիլմերը կընտրվեն նոր կանոններով: «Տարվա ֆիլմ» անվանակարգում մրցանակի հավակնող ֆիլմերը պետք է համապատասխանեն առաջարկված 4 չափանիշներից առնվազն 2-ին։
2021 թվականի հունիսին «Օսկարը» փետրվարից տեղափոխվել էր ապրիլի վերջին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր