ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Փարիզում հրապարակվել են «Փոքրիկ իշխան»-ի հեղինակի անհայտ նամակները
23:20, 01.06.2021 | mamul.am
8566 | 0

Փարիզում լույս է տեսել «Փոքրիկ իշխան»-ի հեղինակ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի և նրա մուսայի՝ նկարչուհի Կոնսուելո Սունսին-Սանդովալի նամակագրությունը: Նման որոշում է կայացվել Ֆրանսիայում հայտնի վեպի թողարկման 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ընդհանուր առմամբ, հրապարակվել է 170 նամակ, որոնք ուղեկցվում են դրանց հեղինակների նկարներով: Նշվում է, որ հենց գրողի և նկարչուհու նամակագրության մեջ է ծնվել ապագա պատմության գաղափարը։
«Մի երեխա կար, որը մի օր գանձ գտավ։ Բայց պարզվեց այն չափազանց դժվար է երեխայի համար, ում աչքերը չէին կարողանում հասկանալ դա, իսկ ձեռքերը՝ պահել, և արդյունքում նրան պատեց տխրությունը»,- ասված է նամակներից մեկում։
Բացի այդ, Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հայրենի Լիոն քաղաքում բացվել է «Փոքրիկ իշխանը մարդկանց մոլորակում» ցուցահանդեսը:
«Փոքրիկ իշխանը» գրվել է 1942 թվականին և հրապարակվել 1 տարի անց՝ Նյու Յորքում։ Գիրքը վաճառվել է ավելի քան 200 միլիոն տպաքանակով և դարձել ամենաշատ թարգմանվող գիրքը՝ Աստվածաշնչից ու Ղուրանից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր