ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Իլոն Մասքի թվիթից հետո բիթքոյնի գինն ընկել է
00:15, 05.06.2021 | mamul.am
8959 | 0

Բիթքոյնի գինն ընկել է 3 հազար դոլարով՝ հասնելով մինչև 36,5 հազար դոլարի, այդ մասին վկայում են Binance բորսայի տվյալները:
Դա տեղի է ունեցել ամերիկացի գործարար Իլոն Մասքի թվիթից հետո։ Առևտրի սկսվելուց առաջ, նա բաժանման մասին հրապարակում է արել՝ գրելով «Բիթքոյն» և ավելացնելով «կոտրված սիրտ»։
Ավելի վաղ բիթքոյնի գինը նվազել էր 40 հազար դոլարից ցածր։ 1 շաբաթվա ընթացքում կրիպտոարժույթն էժանացել է 31%-ով։ Անկումը սկսվել է այն բանից հետո, երբ Իլոն Մասքը հայտարարել է, որ Tesla ընկերությունն այլևս բիթքոյնով չի վաճառի էլեկտրական մեքենաները։ Շուկայում խուճապի մեկ այլ ալիք սկսվեց այն լուրով, որ Չինաստանը ֆինանսական կազմակերպություններին արգելել է ծառայություններ մատուցել կրիպտոարտարժույթի պահպանման և կառավարման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր