ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աշխարհի ամենահարուստ մարդը շուտով կթռչի տիեզերք
00:35, 08.06.2021 | mamul.am
8259 | 0

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հայտնել է, որ եղբոր հետ հուլիսի 20-ին իր Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավով կուղևորվի տիեզերք:
«5 տարեկանից երազել եմ դեպի տիեզերք թռչելու մասին։ Հուլիսի 20-ին եղբորս հետ կմեկնեմ այդ ճանապարհորդությանը։ Մեծագույն արկած՝ իմ լավագույն ընկերոջ հետ»,- Instagram-ում գրել է Բեզոսը։
Ավելի վաղ Blue Origin-ն առցանց աճուրդ է սկսել New Shepard տիեզերանավում 1 ուղևորի համար նախատեսված տեղի համար։ Թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին: Առցանց աճուրդի արդյունքը պարզ կլինի հունիսի 12-ին։
Blue Origin ընկերությունը հայտնել է, որ Բեզոսները կթռչեն աճուրդի հաղթողի հետ։
Blue Origin-ը New Shepard տիեզերանավը 15 փորձնական թռիչք է իրականացրել, վերջինն՝ ապրիլի կեսերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր