ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սթոլթենբերգն ու Բայդենը քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները
13:35, 08.06.2021 | mamul.am
3040 | 0

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է դաշինքի ղեկավարը։
«Մենք համաձայնել ենք երկակի մոտեցման հարցում՝ անհրաժեշտ է զսպում և պաշտպանություն, սակայն նաև երկխոսություն Ռուսաստանի հետ»,- hայտարարել է Սթոլթենբերգը։
Նա խուսափել է հստակեցնել, թե արդյոք Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին կկայանա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, թե ոչ։ «Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ։ Մենք ուժեղ ենք, միասնական, և պետք է խոսենք Ռուսաստանի հետ՝ լավագույն հարաբերություններին ձգտելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը:
«Բայց նույնիսկ եթե չենք հավատում Ռուսաստանի հետ լավագույն հարաբերություններին, անհրաժեշտ է կարգավորել Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունները։ Սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, թափանցիկությունը, ռիսկերի նվազեցումը կարևոր են»,-ընդգծել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր